Ավելի քան 3 մլն մարդ Է տուժել Չինաստանում մոլեգնող «Սոուդելոր» թայֆունից
Международные новостиԱրեւելաչինական Չժեցզյան, Ֆուցզյան եւ Ցզյանսու նահանգներում մոլեգնող «Սոուդելոր» թայֆունից տուժել Է ավելի քան 3,11 մլն մարդ, եւս 17-ը զոհվել են, հինգ բնակիչ համարվում Է անհայտ կորած:
Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի հեղեղումների եւ երաշտի դեմ պայքարի պետական շտաբը:
Գերատեսչության զեկույցում նշվում Է, որ տարերային աղետից ուղղակի տնտեսական վնասը գնահատվում Է 8,73 մլրդ յուան (1,4 մլրդ դոլար):
«Սոուդելորը» Չինաստանի ափերը պատուհասել Է օգոստոսի 8-ին: Տարերքի հարվածին այս կամ այն չափով ենթարկվել են Ֆուցզյան, Ցզյանսու, Չժեցզյան եւ Այնհոյ նահանգները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: