Թուրքական իրավապահ մարմինները PKK-ի երկու զինյալի են սպանել
Международные новостиԹուրքիայի Մուշ նահանգի Վարթո գավառում իրավապահ մարմինները կարողացել են չեզոքացնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) երկու զինյալի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական իրավապահ մարմինները, Վարթո գավառում տեսնելով քուրդ զինյալներին, պահանջել են նրանցից զենքերը վայր դնել, սակայն քրդերը պահանջը չեն բավարարել: Արդյունքում կողմերի միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով PKK-ի 2 մարտիկ զոհվել է:
Հաղորդվում է, որ քուրդ զինյալները Վարթո էին եկել ահաբեկչություն իրականացնելու նպատակով: