Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական վերացումը նավթի գինը կնվազեցնի 10 դոլարով. ՀԲ
Международные новостиԻրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերջնական վերացումը, որոնք կապված են երկրի միջուկային ծրագրի հետ, զգալի ազդեցություն կգործի նավթի համաշխարհային շուկայի վրա եւ 2016 թվականին կհանգեցնի 10 դոլարով բարել «սեւ ոսկու» արժեքի նվազեցման, կանխատեսում են Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանի վերադարձը համաշխարհային շուկա վերջին հաշվով կավելացնի օրական մոտավորապես միլիոն բարել նավթ եւ հաջորդ տարի բարելի նավթի գինը կնվազեցնի 10 դոլարով»,- ասված Է բանկի մամուլի տեղեկագրում: Հուլիսի 14-ին կնքված համաձայնագրի վավերացման դեպքում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կհանվեն Թեհրանի կողմից միջուկային ծրագրի դանդաղեցման դիմաց:
Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» լույս հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Երկար ամիսներ շարունակված բանակցություններն ավարտվել են համատեղ համապարփակ գործողությունների պլանի ընդունմամբ, որի կատարումը լիովին կհանի ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ ավելի վաղ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Համաձայնագիրը քննարկվելու Է Միացյալ Նահանգների Կոնգրեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: