ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերը 1 միլիարդ դոլարի կոկաին են առգրավել
Международные новостиԱՄՆ-ի առափնյա պահպանության նավն օգոստոսի 10-ին Սան Դիեգո (Կալիֆոռնիա) Է տարել 1,01 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ավելի քան 29,9 տոննա առգրավված կոկաին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Los Angeles Times-ին:
Դա ռեկորդ Է, քանի որ առափնյա պահպանության ամերիկյան ոչ մի այլ նավ մինչ օրս մեկ անգամ ծով դուրս գալով չի կալանել թմրանյութերի այսքան խոշոր խմբաքանակ:
Կոկաինն առգրավվել Է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի կալանման գործողության ընթացքում: Դրա մասին մանրամասն տվյալներ թերթը չի հայտնում:
Ընդամենն անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերը կալանել են 1,8 միլիարդ դոլար արժողությամբ 53,7 տոննա թմրանյութեր եւ 215 մարդու են ձերբակալել թմրամաքսանենգությանը մասնակցելու կասկածանքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: