Ֆրանսիայում առգրավված Պիկասոյի կտավը կվերադարձվի Իսպանիային
Международные новостиԿորսիկայում առգրավված Պաբլո Պիկսոյի «Երիտասարդ կնոջ գլուխը» կտավը մոտակա ժամանակ կվերադարձվի իր հայրենիք` Իսպանիա:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, կտավը գնահատվում է 25 միլիոն եվրո և պատկանում է իսպանացի բանկիր Խայմեի Բոտինին:
Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները Կորսիկայի ափերի մոտ գտնվող նավից առգրավել էին Պաբլո Պիկասոյի վրձնին պատկանող այս կտավը: «Երիտասարդ կնոջ գլուխը» նկարը փորձել էին դուրս տանել Իսպանիայից՝ հետագայում Շվեյցարիա ուղարկելու նպատակով:
Պիկասոյի ստեղծագործությունը պատկանում է իսպանացի 79-ամյա բանկիր Խայմե Բոտինին, ով մաքսային ստուգման ժամանակ նավում չի եղել:
Կտավն Իսպանիայում համարվում է մշակութային-պատմական արժեք, որն արգելվում է դուրս հանել երկրի սահմաններից: