Եմենում մոտ 13 միլիոն բնակիչներին հասանելի չէ հիմնական սնունդը
Международные новостиԵմենում ավելի քան 12,9 միլիոն բնակիչներին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին օգոստոսի 11-ին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի սնվելու իրավունքի հարցերով պատասխանատու Հիլալ Էլվերը:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, նրա խոսքով հատկ ապես չափազանց ծանր վիճակում հայտնվել են 6 միլիոն եմենցիներ: «Թերսնումից տառապում են 850 հազար երեխաներ, իսկ եթե հակամարտությունը շարունակվի, այդ թիվ կարող է հասնել առաջիկա շաբաթներին մինչև 1,2 միլիոն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Եմենի հակամարտության ընթացքում բնակելի տարածքները շրջափակման են ենթարկվում, իսկ շուկաները և մթերքներով բեռնավորված բեռնատարները կրակահերթի տակ են հայտնվում:
Էլվերը հիշեցրել է, որ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան՝ հակամարտող կողմերը պարտավոր են խաղաղ բնակչության համար հասանելի դարձնել բավարար սնունդ և ջուր: Նա նաև կոչ է արել Եմենում հումանիտար ընդմիջում հայտարարել, որպեսզի հնարավոր լինի բնակիչներին սնունդով ապահովել:
Համաշխարհային առողջապահության կազմակերպության տեղեկացմամբ Եմենում 152 միլիոն մարդ բժշկական օգնության կարիք ունի: