Հարավային Կորեայում հակաճապոնական ցույցի մասնակիցն ինքնակիզում Է կատարել
Международные новостиՍեուլում Ճապոնիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիային մասնակցած հարավկորեացի 81-ամյա բնակիչն այրել Է ինքն իրեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց:
Շուրջ հազար մարդ հավաքած ցույցի մասնակիցները Ճապոնիայի իշխանություններին կոչ են արել ներողություն խնդրել կորեացի «սփոփանքի կանանց» համար, որոնց ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարկադրել են աշխատել զինվորական պոռնկատներում:
Ինչպես նշում են զանգվածային լրատվամիջոցները, բողոքի նման ակցիաները, որոնք անցկացվում են Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կապիտուլացման՝ օգոստոսի 15-ին լրացող տարելիցի առթիվ, կանոնավոր պրակտիկա են Հարավային Կորեայում:
Մի խումբ պատմաբաններ պնդում են, որ Կորեայից, Չինաստանից, Ֆիլիպիններից մոտավորապես 200 հազար «սփոփանքի կանանց» ուժով հարկադրել են ճապոնացի զինվորների համար աշխատել պոռնակատներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: