Թուրքիայում 20 ահաբեկիչ հանձնվել է իրավապահ մարմիններին
Международные новостиԹուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ Շըրնաք, Հաքքարի և Բինգյոլ (Բյուրակն) շրջաններից 20 ահաբեկիչ հանձնվել է իրավապահ մարմիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Նշվում է, որ Իգդիրում ահաբեկչական խմբավորման և թուրքական իրավապահ մարմինների միջև բախման հետևանքով մեկ ահաբեկիչ զոհվել է:
Թուրքական մեկ այլ լրատվամիջոց՝ «Հաբերլեր»-ը, տեղեկացրել է, որ Մարդինում Քրդական բանվորական կուսակցության (PKK) 2 ահաբեկիչ հանձնվել է ոստիկանությանը: