ՕՊԵԿ-ն Ադրբեջանում նավթի արդյունահանման զգալի նվազում է կանխատեսում
Международные новостиՆավթի արտահանողների կազմակերպությունը (ՕՊԵԿ) Ադրբեջանում 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած նավթի արդյունահանման զգալի նվազում է կանխատեսում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՕՊԵԿ-ը կանխատեսում է, որ 2015 թվականին եռամսյակների կտրվածքով Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները համապատասխանաբար կկազմեն օրական 0,85, 0,87, 086 եւ 0,79 մլն բարել:
Ընդ որում ՕՊԵԿ-ն Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների նվազում է կանխատեսում նաեւ 2016 թվականին: Ըստ կանխատեսումների` 2016 թվականի յուրաքանչյուր եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը կկազմի օրական 0,8 մլն բարել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Azeri LT CIF նավթի ներկայիս գնի համեմատ, այն պետբյուջեում նախատեսվածից արդեն մոտ 39 դոլարով ցածր է: