Շիա ապստամբները Եմենի նախագահի առջև պայմաններ են դրել
Международные новостиՇիա ապստամբները` հոուսիները, Եմենի նախագահի առջև պայմաններ են դրել, որոնց կատարման դեպքում իրենք կպարտավորվեն կատարել ՄԱԿ-ի 2216 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմադը նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիին է փոխանցել հոուսիների առաջնորդների համաձայնությունը: Պայմաններից մեկը երկրում արտասահմանցի դիտորդների աշխատանքների վերսկսումն է, իսկ մնացած պայմանների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ՄԱԿ-ի բանագնացը նրանց հետ հանդիպել է Օմանում օգոստոսի 10-ին:
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2216 բանաձևի` կողմերը պետք է դադարեցնեն կրակը և երկխոսություն սկսեն: Բանաձևի համաձայն` հոուսիները պետք է իրենց ուժերը հեռացնեն Սանայից և այլ շրջաններից, ինչպես նաև հանձնեն զենքերը, որոնք գրավել էին կառավարական ուժերից:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ. հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան:Ապստամբների ճնշման տակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվել:Որոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ինշիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողություններ ի մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: