Արգենտինայում ավելի քան 11 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով
Международные новостиԱրգենտինայի Բուենոս Այրես նահանգի տարածքում մոլեգնող հեղեղումների պատճառով ավելի քան 11 հազար մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության ներկայացուցիչներին:
Ավելի վաղ հաղորդվել Էր Արգենտինայի ամենամեծ նահանգում երեք զոհվածների եւ 3 հազար տարհանվածների մասին: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են նաեւ մեկ անհետ կորածի մասին:
Ինչպես նշում Է գործակալությունը, անվտանգության հարցերով պետքարտուղար Սերխիո Բեռնին տարերքից առավել տուժած շրջաններ այցից հետո հայտարարել Է Բուենոս Այրեսի նահանգի ավելի քան 11 հազար մարդու տարհանման մասին: Տեղական հեռուստատեսությունը կադրեր Է ցուցադրել, որոնցում երեւում Է, թե փրկարարներն ինչպես են նավակներով ստուգում քաղաքների փողոցները:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հեղեղումների պատճառ են դարձել երկարատեւ տեղատարափ անձրեւները: Տեղումների պատճառով գետերում կտրուկ բարձրացել Է ջրի մակարդակը: Տարերքից ավելի շատ տուժել են Լուխան, Պիլար, Սան Անտոնիո դե Արեկո, Մերսեդես, Սալտո, Տիգրե քաղաքները, որոնք գտնվում են նահանգի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ նոր տեղատարափ անձրեւներ են սպասվում օգոստոսի 12-ին եւ 13-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: