Դիարբեքիրում քուրդ զինյալների հարձակումից զինվոր է զոհվել
Международные новостиԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները ականանետներով հարձակում են գործել Դիարբեքիրի Հանի գավառում գտնվող ժանդարմերիայի բաժանմունքի վրա:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ականանետից արձակած կրակոցից հետո քուրդ զինյալները սկսել են կրակել բաժանմունքի վրա, ինչի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, չորս զինվոր և մեկ քորուջու (պահապան)` տարբեր տեղերից վիրավորվել:
Թուրքիայի իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: Նշվում է, որ թուրքական կողմը կարողացել է չեզոքացնել երկու քուրդ զինյալի: