ԵՄ-ի երկրներից Մեծ Բրիտանիա աշխատանքային միգրանտների թիվն առաջին անգամ գերազանցել Է 2 միլիոնը
Международные новостиԵՄ-ի երկրներից Մեծ Բրիտանիայում աշխատող միգրանտների թիվն առաջին անգամ գերազանցել Է 2 միլիոնը:
Պաշտոնական վիճակագրության այս տվյալները ներկայացրել Է Press Association գործակալությունը:
Այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ Արեւելյան Եվրոպայի առանձին երկրներից Միացյալ Թագավորություն քաղաքացիների ներհոսքի ավելացումը կազմել Է 4 տոկոս: Այսպիսով, նրանց թիվը հասել Է 973 հազարի: Դրա հետ մեկտեղ, առանձին խմբում առանձնացվել են Ռումինիայի եւ Բուլղարիայի քաղաքացիները, որոնց թիվն այժմ Մեծ Բրիտանիայում կազմում Է 189 հազար, ինչը 19 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Նրանց թվի նման կտրուկ ավելացումը կապված Է այն բանի հետ, որ անցյալ տարվա հունվարի 1-ից այս երկու երկրների քաղաքացիների համար հանվել Է բրիտանական իշխանություններից պարտադիր կերպով աշխատանքի թույլտվություն ստանալու սահմանափակումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ԵՄ-ին երկրի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի նախաշեմին հանրակցության ղեկավարների հետ բանակցություններում մտադիր Է հասնել Արեւելյան Եվրոպայի՝ ԵՄ-ի անդամ պետություններից աշխատանքային միգրանտների հոսքի սահմանափակման: Նրանց աշխատանքի ցածր արժեքի պատճառով շատ բրիտանացիներ առանց աշխատանքի են մնում՝ չդիմանալով մրցակցությանը աշխատաշուկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: