Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Международные новостиՆավթի համաշխարհային գները շարունակում են նվազել՝ Չինաստանի ազգային բանկի կողմից յուանի արժեզրկման որոշման ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,53 տոկոսով՝ հասնելով 48,87 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով 42,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լրացուցիչ բացասական ազդակ է նաեւ այն, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ավելացրել են նավթի արդյունահանման ծավալները՝ մեծացնելով շուկայում առաջարկը: