Ռուսաստանն արգելել Է շպրոտի ներկրումը Լեհաստանից
Международные новости«Ռոսպոտրեբնադզորն» արգելել Է շպրոտի ներմուծումը Լեհաստանից: Արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 14-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչությունում ստուգել են Graal S.A. ընկերության արտադրանքը եւ պնդում են, որ սննդային ցուցանիշների եւ Էներգետիկական արժեքի վերաբերյալ պիտակին ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Շպրոտներ ձիթայուղում»՝ բենզ(ա)պիրենի ցածր պարունակությամբ» ձկան պահածոյացված արտադրանքի բազմակի հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումներ»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսին «Ռոսսելխոզնադզորն» արգելել Է ձկան եւ ձկնամթերքի մատակարարումներն Էստոնիայից եւ Լատվիայից: