Բրազիլիայում հազարավոր կանայք են դուրս եկել հանրահավաքի ի պաշտպանություն նախագահ Ռուսեֆի
Международные новостиՌիո դե Ժանեյրոյում հազարավոր կանայք են մասնակցել ի պաշտպանություն երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի կազմակերպված հանրահավաքին, որի վարկանիշը կտրուկ ընկել Է Petrobras պետական նավթընկերության շուրջը ծագած սկանդալի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
«Մենք թույլ չենք տա որեւիցե հրաժարում մեր երկրում սոցիալական եւ ժողովրդավարական առաջընթացից»,- ասել Է Ռուսեֆը՝ դիմելով ակցիայի մասնակից կանանց:
Հասարակական կարծիքի՝ վերջերս կատարված հարցման համաձայն՝ այժմ բրազիլացիների սոսկ 8 տոկոսն Է հավանություն տալիս նախագահի գործունեությանը: Հարցման մասնակիցների երկու երրորդը հանդես Է գալիս նրա պաշտոնազրկման օգտին:
«Ես նախկինի պես կաշխատեմ հանուն ձեր երազանքների իրագործման»,- հայտարարել Է Ռուսեֆը:
Անցյալ շաբաթ կալանավորել են 23 հոգու, որոնց կասկածում են կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ: Դրանց թվում են այն ընկերությունների բարձրաստիճան կառավարիչները, որոնք պարտավորագրեր են ունեցել Petrobras -ի հետ: Ռուսեֆը Petrobras-ի խորհուրդը գլխավորել Է 2003-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում:
Այս տարվա հունվարին Ռուսեֆն ստանձնել Է երկրորդ նախագահական ժամկետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: