Եվրոպացիները գաղթում են Եվրամիության ավելի զարգացած երկրներ
Международные новости«Sputnik: Փաստեր» ծրագրի շրջանակներում Sputnik գործակալությունը տվյալներ Է հրապարակել Եվրոպայի բնակչության թվակազմի փոփոխության մասին: Եվրոստատի տվյալների համաձայն՝ Արեւելյան Եվրոպայի երկրների մեծ մասում եւ «ծեր» Եվրոպայի հարաբերականորեն աղքատ երկրներում (Պորտուգալիա, Հունաստան) բնակչության թիվը նվազում Է: Միեւնույն ժամանակ Եվրամիությա ն այնպիսի երկրների, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, ապաբնակեցման հետ կապված ռիսկեր չեն սպառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բնակչության թվաքանակը կախված Է միգրացիայից եւ բնական աճից կամ բնակչության նվազումից: Եվրոստատի տվյալները, որը հրապարակել Է 2015 թվականին բնակչության թվաքանակը եւ 2030 թվականի կանխատեսումը, վկայում են, որ միգրացիան տեղի Է ունենում տնտեսապես նվազ բարեկեցիկ երկրներից դեպի ավելի զարգացածները: Մինչեւ 2030 թվականը բնակչության բացասական աճով առաջատարները կդառնան Լիտվան (-24 տոկոս), Լատվիան (-18 տոկոս) եւ Բուլղարիան (-10 տոկոս): Հունաստանում եւ Պորտուգալիայում բնակչության թվակազմի անկումը կկազմի համապատասխանաբար 8 տոկոս եւ 6 տոկոս, ինչն արդեն սկսում Է բացասաբար ազդել այդ երկրների տնտեսությունների վրա:
Մինչեւ 2030 թվականը բնակչության առավելագույն աճ սպասվում Է Լյուքսեմբուգում (39 տոկոս), Նորվեգիայում (23 տոկոս) եւ Շվեյցարիայում (16 տոկոս): Մեծ Բրիտանիայում այս թիվը կկազմի 9 տոկոս, իսկ Ֆրանսիայում՝ 6 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: