Սիրիայի ազատ բանակը ռազմական գործողություններ է ծավալում ԻՊ-ի դեմ
Международные новостиՍիրիայի ազատ բանակը թուրք-սիրիական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալում «Իսլամական պետության» դեմ` օգտագործելով ականանետեր ու զրահատեխնիկա:
Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, բախումների ձայները լսելի են թուրքական Քիլիս նահանգից, նաև լսվում են պայթյունների ձայներ ու նկատվում է սև թանձր ծուխ: Սիրիայի ազատ բանակը մտադիր է ԻՊ-ից ազատագրել մի քանի գյուղեր: Տեղեկություններ կան, որ ազատ բանակին հաջողվել է գերի վերցրել ԻՊ-ի մի քանի ահաբեկիչների:
Իրենց հերթին թուրքական ուժերը միջամտում են մարտերին: Բացի դրանից թուրքական սահմանին լրացուցիչ զրահատանկային տեխնիկա է տեղադրվել:
Արաբական աղբյուրների տեղեկացմամբ` Լաթաքիայում ռումբեր ընկնելու հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 14-ը` վիրավորվել:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ: