Քերրին ու Լավրովը քննարկել են սիրական և ուկրաինական ճգնաժամերին առնչվող հարցեր
Международные новостиԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են սիրիական և ուկրաինական ճգնաժամերի հաղթահարման ուղիներին առնչվող մի շարք հարցեր:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են սիրական ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանի կազմակերպման հնարավորությունը` ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրի նշուրջ ձեռք բերված համաձայնության իրագորման ուղիներին, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդգրկող հարցերին: