ԱՄՆ-ի իշխանությունները Ֆրանսիային վերադարձրին Պիկասոյի՝ 15 մլն դոլար արժողությամբ կտավը
Международные новостиՄիացյալ Նահանգների կառավարությունը Ֆրանսիայի իշխանություններին Է վերադարձրել Պաբլո Պիկասոյի «Վարսավիրուհին»(La Coiffeuse, 1911) կտավը, որն ամերիկացի մաքսավորները 2014 թվականի դեկտեմբերին հայտնաբերել Էին Նյու Յորքում մաքսանենգության փորձի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Կտավի հանձնումը, որը վերջին 14 տարում կորած Էր համարվում եւ գնահատվում Է 15 միլիոն դոլար, կայացել Է ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ Ֆրանսիայ ի դեսպանատանը:
Ինչպես արարողության ժամանակ հայտնել Է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանության խորհրդական Ֆրեդերիկ Դորեն, նկարը կվերադարձվի Փարիզի Արդի արվեստի թանգարան: Այնտեղից այն իր վերջին ճանապարհորդությանն Էր մեկնել Մյունխենի 1998 թվականի ցուցահանդես, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք վերադառնալուց հետո պահվում Էր Պոմպիդուի անվան կենտրոնի պահոցներում: Երբ 2001 թվականին պատրաստվում Էին կտավը կրկին ժամանակավորապես արտասահման տանել, պարզվել Է, որ այն տեղում չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: