Հունաստանի խորհրդարանը համաձայնեց Եվրամիության օգնության պայմաններին
Международные новостиՀունաստանի խորհրդարանի պատգամավորները ողջ գիշերը տեւած քննարկումից հետո հավանություն են տվել Եվրամիության օգնության նոր, երրորդ փաթեթին, որի արժեքը գնահատվում Է 85 մլրդ եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ Էր արել պատգամավորներին՝ պաշտպանել համաձայնագիրը՝ այն որակելով ազգի համար «անհրաժեշտ քայլ»:
Հունաստանի իշխանություններն ակնկալում են, որ, ընդունելով երկրի տնտեսությանն օգնության ծրագիրը, իրենք կկարողանան ստանալ այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի կենտրոնական բանկի հանդեպ պարտքը վճարելու համար:
Ինչպես սպասվում Է, Եվրագոտու ֆինանսների նախարարները հանդիպում կանցկացնեն օգոստոսի 14-ին՝ հաստատելու համաձայնագիրը: