ԱՄՆ-ում 44 բանակային ռեյնջերներ են տուժել զինավարժանքների ժամանակ կայծակի հարվածից
Международные новостиԱՄՆ-ում 44 բանակային ռեյնջերներից եւ զինվորական հրահանգիչներից բաղկացած խումբը զինավարժանքների ժամանակ տուժել Է կայծակի հարվածից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Ֆլորիդայի նահանգի հյուսիսի Էգլին ռազմաօդային կայանի զորավարժարանում: Ճակատագրի հեգնանքով՝ ռեյնջերների վարժանքները հենց նպատակամղված Էին այն բանին, որ ամպրոպի ժամանակ պատսպարվեն կայծակի հարվածներից: Բոլոր 44 հոգին Էլ հոսպիտալացվել են:
Հիվանդանոցում գիշերը մնացել են 17 զինծառայող եւ երեք հրահանգիչ: «Բոլոր ռեյնջերներն ու հրահանգիչներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել»,- մեջբերում Է Toronto Sun թերթը գնդապետ Դեւիդ Ֆայվքոաթի մեկնաբանությունները, որը ռեյնջերների վարժական բրիգադի հրամանատարն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: