Շվեյցարիան վերացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը
Международные новостиՇվեյցարիան լիովին վերացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասը, որոնց գործողությունը դադարեցվել Էր 2014 թվականի հունվարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով DW-ին: Համապատասխան որոշումը կառավարությունը օգոստոսի 13-ին Բեռնում ընդունել Է որպես իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցությունների հա ջող ավարտի արձագանք:
Մասնավորապես, վերացվել են Իրանի պետական իշխանության մարմինների հետ թանկարժեք մետաղների առեւտրի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի, իրանական նավթի փոխադրման եւ դրա հետ կապված ապահովագրական պայմանների արգելքները:
Շվեյցարիայի իշխանություններն իրենց իրավունք են վերապահել վերականգնելու պատժամիջոցների գործողությունը, եթե Թեհրանը չկատարի ազգային միջուկային ծրագրի համաձայնությունները: Ըստ որոում Բեռնը պահպանել Է Իրանի նկատմամբ սահմանափակիչ միջոցների մեծ մասը: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն ավելի զգուշավոր դիրք են բռնել. նրանք պատրաստ են վերացնելու տնտեսական պատժամիջոցները սոսկ այն դեպքում, եթե Իրանը կատարի ձեռք բերված համաձայնություններով ստանձնած բոլոր պարտավորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: