Տարեսկզբից ծովով Եվրոպա Է ժամանել 250 հազար անօրինական ներգաղթյալ
Международные новости2015 թվականի սկզբից Եվրոպայում ավելի լավ կյանք գտնելու նպատակով Միջերկրական ծովը հատած անօրինական ներգաղթյալների թվաքանակը կազմել Է 250 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
«Միգրանտների եւ ապաստան փնտրողների թվաքանակը, ովքեր Եվրոպա են ժամանել ծովային ճանապարհներով, ՄՄԿ-ի հետազոտությունների համաձայն, ներկայում մոտենում Է քառորդ միլիոնին»,-ասել Է նա:
Միլմանը հավելել Է, որ «անօրինական միգրանտների իրական թիվը կարող Է ավելի մեծ լինել, քանի որ տվյալները շարունակում են ստացվել:
Զոհված միգրանտների թվաքանակը նույնպես աճել Է: 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ, երբ զոհվել Էր 1779 մարդ, ՄՄԿ-ի 2015 թվականի օգոստոսի 14-ի տվյալներով՝ Միջերկրական ծովում զոհվել Է ավելի քան 2300 մարդ:
«Միջերկրական ծովում տիրող իրադրությունը մեզ շատ Է անհանգստացնում: Նույնիսկ հաշվի առնելով վերջին ժամանակների այնպիսի կարեւոր ձեռքբերումներ, որպիսին ԵՄ-ի կողմից անցկացվող «Տրիտոն» գործողության ուժեղացումն Է, անհրաժեշտ Է ավելին անել հուսահատված մարդկանց համարժեք աջակցություն ցուցաբերելու համար, ովքեր իրենց կյանքը հանձնում են անբարեխիղճ մաքսանենգների ձեռքը»,-Միլմանը մեջբերել Է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսիի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: