Սիրիական բանակը Դարաայում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկիչներին
Международные новостиՍիրիական բանակի ստորաբաժանումները Դարաայի նահանգում մեծ վնասներ են հասցրել ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մասնավորապես Դարաա քաղաքի հարավային և արևմտյա ն ծայրամասերում «Ջաբհա ան Նուսրա» և «Հարախա Մուսաննա ալ Իսլամիա» խմբավորումները լուրջ վնասներ են կրել: Բուսրայի հրապարակում սպանվել են ահաբեկչական խմբավորման բոլոր անդամները:
Բախումներ են ընթացել Նուա ալ Յադուդա, Նամիա, Խրաբ Շահմ, Բուսրա ալ Հարիր, Շեյխ Միսքին շրջաններում, որտեղ ահաբեկիչները վնասներ են կրել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` բանակի մեկ այլ ստորաբաժանում ահաբեկիչներ է ոչնչացրել Թալուլ ալ Համր, Տարնաջա և Աբու Շաբտա բնակավայրերում:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: