Ուկրաինայի եւ Վրաստանի ռազմաօդային ուժերը համագործակցության պլան են պատրաստում
Международные новостиՎրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն Ուկրաինայի եւ Վրաստանի ռազմաօդային ուժերի համագործակցության խորացման հնարավորությունները քննարկել Է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պատվիրակության հետ Թբիլիսիում կայացած հանդիպմանը, որը գլխավորում Է ՈՒկրաինայի ՌՕՈՒ-ի գեներալ-մայոր Սերգեյ Դրոզդովը:
Այդ մասին հաղորդել Է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Վրացի եւ ուկրաինացի գեներալները քննարկել են կողմերի փորձը պաշտպանության բնագավառում եւ արծարծել ավիացիոն տեխնիկայի արդիականացման հարցերը: Հանդիպման արդյունքում որոշում Է ընդունվել մշակել համատեղ պլան, որում ամրագրվելու Է հետագա համագործակցության ուղղությունը:
«Պատվիրակության այցի գլխավոր նպատակներից մեկը ծանոթացումն Է Վրաստանի ռազմարդյունաբերական համալիրին եւ ներուժին՝ ապագայում համատեղ աշխատանքները եւ նախագծերը պլանավորելու նպատակով, որոնք երկու կողմերին թույլ կտան զարգացնել զինված ուժերը եւ պաշտպանունակությունը»,-
Եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում ուկրաինական պատվիրակությունը կայցելի Թբիլիսիում գտնվող Ալեքսանդր Քարթվելիշվիլիի անվան ավիացիոն գործարան: