ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը կմեծացնի աշխատակիցների թիվը
Международные новостиԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը նախատեսում է առաջիկա հինգ տարվա ընթացքում ծառայության վերցնել 1100 նոր աշխատակցի` 700 սպայի եւ 400 գործակալի։ Այսպիսով՝ ներկայիս անձնակազմը, որը բաղկացած է 6647 մարդուց, հինգ տարվա ընթացքում կմեծանա գրեթե 17%-ով։
Ինչպես հայտարարել է գաղտնի ծառայության ներկայացուցիչ Նիկոլ Մեյնորը, նոր աշխատակիցների ներգրավման արշավը պայմանավորված է անվտանգության ապահովման խնդիրներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գաղտնի ծառայության կառուցվածքում առկա է երկու ստորաբաժանում, որոնցից մեկը պատասխանատու է մարդկանց (պաշտոնատար անձանց) պաշտպանության համար, իսկ մյուսը՝ օբյեկտների։ Այս երկու ստորաբաժանումների աշխատակիցների արտաքին տարբերությունն այն է, որ առաջինները քաղաքացիական հագուստով են, իսկ երկրորդները՝ ոստիկանական։