Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ին՝ անհայտ հարձակողական զենքով
Международные новостиՀյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ գործի դնել, եթե իր սահմանների մոտ միջազգային զորավարժություններ սկսվեն, գրում է CNN-ը։
Ընդ որում, Փհենյանը խոստացել է պատասխան տալ անհայտ զենքով։
«ԿԺԴՀ-ի բանակն ու ժողովուրդն ԱՄՆ-ի միջուկային զենքին այլևս չեն հակադրվելու հրացաններով։ Ոչ՛, նրանք անպարտելի են և զինված են աշխարհին անհայտ հարձակողական և պաշտպանական զենքով», - ԿԺԴՀ Ազգային պաշտպանության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է CNN հեռուստաալիքը։
Մասնավորապես, Հս․Կորեայի պետական հեռուստատեսությունը կոչ է արել «անհապաղ դադարեցնել զորավարժանքները», եթե «Միացյալ Նահանգները ցանկանում են իրենց մայրցամաքն ապահով մնա»:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Հարավային Կորեան պատրաստվում է ամենամյա զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ միասին։ Ամեն տարի զորավարժությունների մեկնարկից առաջ Հս․Կորեան սպառնալիքներ է հնչեցնում։