Սպանության կասկածանքով 8 ոստիկան է ձերբակալվել
Международные новостиՎենեսուելայում սպանության կասկածանքով 8 ոստիկան է ձերբակալվել այն բանից հետո, երբ նրանց մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել սոցիալական ցանցերում, գրում է lenta.ru-ն։
Ոստիկաններին կասկածում են 4 տղամարդկանց սպանության մեջ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանների կողքին կանգնած երիտասարդը ընկնում գետնին՝ հրազենի կրակոցի ձայն լսվելուց հետո։
Տեսանյութում ևս 3 տղամարդկանց մարմիններ ընկած են եղել ոչ հեռու։ Հոլովակը նկարահանվել է օգոստոսի 5-ին ոստիկանական գործողության ժամանակ։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննությունն անցկացվում է Արագուա նահանգում մարզպետի պահանջով։