Պուշիլինը Դոնբասի հարցի շուրջ բանակցություններ կվարի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ
Международные новостиՄինսկի բանակցություններում ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը Դոնեցկում գիշերային կրակոցների թեմայի շուրջ օգոստոսի 16-ին հրատապ բանակցություններ կվարի ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերը Դոնեցկը հայտնվել է ուկրաինացի ուժայինների կրակահերթերի թիրախում: Կրակի տակ են հայտնվել նաև քաղաքներն ու բնակելի թաղամասերը, որոնք հարում են սահմանին:
Դոնբասում արդեն մեկ տարուց ավելի է լարված իրավիճակ է: Փետրվարի 12-ին կայացած բանակցությունների արդյունքում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնություն կնքվեց, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց ծանր ռազմատեխնիկայի հեռացման, Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման և Դոնբասի և Լուգանսկի Հանրապետություններին հատուկ կարգավիճակի շնորհման մասին: