Հունգարիայում երկու գնացքների բախումից տուժել է մոտ 20 մարդ
Международные новостиՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից 50կմ դեպի հյուսիս-արևելք երկու գնացքների ճակատային բախման հետևանքով տուժել է մոտ 20 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Բախումը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին: Ըստ նախնական տվյալների, բախման պահին երկու գնացքներն էլ շարժվելիս են եղել 20կմ/ժ արագությամբ: Բարեբախտաբար, վագոններից ոչ մեկը ռելսերից դուրս չի եկել: Երկու գնացքներում միասին եղել է 30-40 ուղևոր: Տուժածների թվում է գնացքներից մեկի մեխանիկը, երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ:
Երկաթուղային անվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառները: