ՀԱՀ-ում բժշկական ինքնաթիռի կործանման հետեւանքով 5 մարդ է մահացել
Международные новостиnews.am-ը գրում է.
Հարավաֆրիկյան հանրապետությունում օգոստոսի 16-ի առավոտյան բժշկական ինքնաթիռի կործանման հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին France Press-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու: Նամիբիայից ուղեւորված ինքնաթիռը ռադարներից անհետացել է Տիգերբերգի ազգային արգելոցի տարածքի վրա: Ավելի ուշ փրկարարները հայտնաբերել են օդանավի բեկորները: Օդանավում 5 մարդ է եղել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ներկայում հետաքննում են միջադեպի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն, վթարի պատճառ կարող էր դառնալ մշուշը:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքների ժամանակ Քեյփթաունի եւ Յոհաննեսբուրգի միջազգային օդանավակայանների չվերթները դադարեցվել են: