Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանին «Թալիբան»-ի 40 զինյալ են ոչնչացրել
Международные новостиnews.am-ը գրում է.
Պակիստանի ռազմաօդային ուժերն Աֆղանստանի հետ սահմանակից շրջանում օդային գործողության ընթացքում 40 զինյալ են ոչնչացրել: France Press-ի փոխանցմամբ, այս մասին ասված է զինվորականների տարածած հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավիահարվածների թիրախ են դարձել Հյուսիսային Վազիրիստանի Շավալ շրջանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման եւ այլ զինյալների դիրքերը: Գործողության ընթացքում նաեւ մի քանի զինյալներ վիրավորվել են, սակայն նրանց թիվը չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ Պակիստանի Զինված ուժերը 2014 թվականի ամռանը հայտարարեցին «Ալ Քաիդա», «Թալիբան», «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժում» եւ «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորումների զինյալների դեմ Հյուսիսային Վազիրիստանում Զարբ-է-Ազբ անունով «ունիվերսալ գործողություն» սկսելու մասին: Հատուկ գործողություններին շուրջ 30 հազար պակիստանցի զինծառայողներ են մասնակցում:
Պակիստանի իշխանությունների տվյալներով, լայնածավալ արշավի մեկնարկից ի վեր ավելի քան 2.800 զինյալներ են ոչնչացվել: