Չինացի աղջիկը 14 հազար դոլար է հավաքել՝ հայտարարելով Տյանցզինում հոր մահվան մասին
Международные новостиnews.am-ը գրում է.
Չինաստանում ձերբակալել են մի աղջկա, որը 14 հազար դոլար է հավաքել՝ կեղծ հայտարարություն տարածելով, որ Տյանցզինում պայթյունների ժամանակ իր հայրը զոհվել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախ նա հաղորդագրություն է տեղադրել Twitter-ի չինական տարբերակում՝ «Վեյբո»-ում, նշելով, որ պայթյուններից հետո իր հայրն անհետ կորել է: GAZETA-ի փոխանցմամբ, չինական սոցցանցի օգտատերերն աղջկան շուրջ 14 հազար դոլար են նվիրաբերել reward ֆունկցիայի օգնությամբ, որը ստեղծվել է օգտատերերի միջեւ դրամական փոխանցումներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ Տյանցզինում օգոստոսի 16-ին կրկին պայթյուն էր որոտացել: