Լավրովը եւ Զարիֆն ակնկալում են, որ Իրանի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին
Международные новостиՌուսաստանն ակնկալում Է, որ իրանական միջուկային ծրագրին վերաբերող գործողությունների համատեղ համընդգրկուն պլանն ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի իր պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:
«Ակնկալում ենք, որ այդ պլանը ուժի մեջ կմտնի առաջիկա շաբաթներին, ինչպես որ նախատեսված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւով»,-ասել Է նա:
Ռուսաստանը եւ Իրանը նաեւ հավաստել են առեւտրի բնագավառում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: «Պայմանավորվել ենք այս տարվա աշնանը, հավանաբար հոկտեմբերին, անցկացնել առեւտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի հերթական նիստը»,-նշել Է Լավրովը:
Ընդսմին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել Է, որ մտադիր Է օգտվել Թեհրան այցելելու Զարիֆի հրավերը: «Ուրախ կլինեմ տեսնելու Ձեզ»,-իր հերթին հայտարարել Է Զարիֆը:
Իրանը եւ Ռուսաստանը քննարկել են նաեւ այցագրային ռեժիմի դյուրացումը եւ ռազմական համագործակցությունը:
Քննակելով Սիրիայի իրադրությունը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ Սիրիայի նկատմամբ ՌԴ-ի դիրքորոշումը չի փոխվել, երկրի ճակատագիրը պետք Է վճռեն սիրիացիներն իրենք՝ առանց արտաքին միջամտության, ասել Է Լավրովը:
Ռուսաստանը եւ Իրանը հանդես են գալիս Իրաքի եւ Եմենի իրադրությունն առանց արտաքին միջամտության կարգավորելու օգտին, նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Իրաքի, Եմենի իրադարձությունների նկատմամբ մեր մոտեցումները համընկնում են: Մենք հանդես ենք գալիս խնդիրները ազգային երկխոսության միջոցով, առանց դրսից դեղատոմսերի պարտադրման լուծելու օգտին»,-հավելել Է Լավրովը: