ՉԺՀ-ում զորահանդեսի պատճառով կկանգնեցնեն շուրջ 4 հազար ձեռնարկությունների աշխատանքը
Международные новостиՉինաստանի իշխանությունները զորահանդեսի նախաշեմին, որը սեպտեմբերին տեղի Է ունենալու Պեկինում, պատրաստվում են Հեբեյի նահանգում կանգնեցնել 3785 ընկերությունների ու ձեռնարկությունների աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել Է «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում անելով ընկերությունների՝ անունները չնշված երկու ներկայացուցիչների:
ՉԺՀ-ի իշխանությունները մտադիր են սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում ընդգրկուն զորահանդես անցկացնել Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ, որին հրավիրված են արտասահմանյան պետությունների ղեկավարներ:
Ինչպես նշում Է «Բլումբերգ»-ը, իշխանությունները համապատասխան ծանուցումներ են ուղարկել ընկերությունների գրասենյակներ, որոնցում ասված Է, որ նրանք պետք Է կանգնեցնեն կամ կրճատեն արտադրությունը՝ զորահանդեսի անցկացման ժամանակ Պեկինում օդի ավելի լավ որակ ապահովելու համար:
Նշում Է, որ այս միջոցառումը տարածվում Է պողպատաձուլական, քիմիական ձեռնարկությունների եւ ցեմենտի արտադրության գործարանների վրա: Արտադրության կասեցումը իրականացվելու Է երկու փուլով. 3213 ընկերություններ պետք Է արտադրությունը կրճատեն կամ դադարեցնեն օգոստոսի 28-ից մինչեւ 31-ը, մնացած ընկերությունները դա պետք Է անեն սեպտեմբերի 1-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: