Իրաքի խորհրդարանի հանձնաժողովը ներկայացրել է Մոսուլի գրավման մեջ մեղադրվողների ցանկը
Международные новостиՄոսուլ քաղաքի գրավման հարցերով զբաղվող Իրաքի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը խորհրդարանին է ներկայացրել կասկածյալների ցանկը, ովքեր մեղադրվում են քաղաքի գրավման մեջ: Ի
նչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, համաձայն ներկայացված ցանկի, այնտեղ ներգրավվել է 35 մարդ: Իրաքյան աղբյուրների տեղեկացմամբ` ցանկում ընդգրկվել է նաև Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքի անունը, ինչպես նաև Նինվեի նախկին նահանգապետ Ասիլ ան Նուջեյֆին, Նինվեի ուժերի նախկին ղեկավար Մահդի ալ Գարաուին, ցամաքային ուժերի նախկին ղեկավար Ալի Գայդենը:
«Իսլամական պետության» ահաբեկիչները Մոսուլ քաղաքը գրավել են 2014թ.-ի հունիսի 10-ին, որն ահաբեկչական կամակերպության համար հաջող սկիզբ էր երկրի հյուսիսում և արևմուքտում լայնածավալ գործողություններ ծավալելու համար: Ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքի մեկ երրորդ հատվածը գտնվում է ծայրահեղականների ձեռքում: