Բեռլինը տեղեկություններ չունի հետախուզվող թուրք դատախազների մասին. Գերմանիայի ԱԳՆ
Международные новостиԳերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ նախարարությունը տեղեկություններ չունի հետախուզվող թուրք դատախազների մասին, որոնք իբրև թե գնացել են Գերմանիա և որոնց համար Թուրքիայի կառավարությունը ձերբակալման հրահանգ է ներկայացրել:
Ինչպես հայտնում է todayszaman.com-ը, Գերմանիայի արդարադատության նախարարության խոսնակը ևս հայտնել է, որ նախարարությունը տեղեկություն չունի նախկին դատախազներ` Զաքերիա Օզի և Ջելալ Քարայի գտնվելու վայրի մասին և ավելացրել, որ նախարարությունը ընթացիկ գործերի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրում:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Գերմանիային, որ իր երկիրն ապագայում չի հանձնի որեւէ հանցագործի, եթե Գերմանիան հրաժարվի հանձնել դատախազ Զաքերիա Օզին: Էրդողանը նման կարծիք է հայտնել` չնայած այն բանին, որ Ինտերպոլը դեռեւս Օզի ձերբակալության մասին «կարմիր ծանուցագիր» չի տվել:
Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ինտերպոլը Օզի եւ հետախուզվող մյուս դատախազի` Ջելալ Քարայի ձերբակալության համար «կարմիր ծանուցագիրը» կտա մոտ ժամանակում: