Լուկաշենկոն կարգադրել Է ուժեղացնել Ուկրաինայի հետ Բելառուսի սահմանի հսկողությունը
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ երկրի հարավային սահմանների հսկողությունը պետք Է ուժեղացվի:
Ուկրաինայի հետ սահմանը պետք Է ամրապնդվի «ոչ թե այն բանի համար, որ մենք վախենում ենք ուկրաինացիներից, որ այնտեղ մեզ վրա ինչ-որ մեկը հարձակվում Է»,-ասել Է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերել Է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքով՝ երկյուղներ կան, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետեւանքով հարեւան երկրում կարող են հայտնվել «տարատեսակ Էլեմենտներ, որոնք հարկավոր չեն Բելառուսին, հատկապես զենքը»:
Բելառուսի նախագահը այս հայտարարություններով հանդես Է եկել Բելառուսի զինված ուժերի վիճակի եւ Ուկրաինայի սահմանում տիրող իրադրության վերաբերյալ հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ստանիսլավ Զասի եւ պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի զեկույցներից հետո:
Զասը սահմանի հսկողությունն ուժեղացնելու մասին հայտնել Էր օգոստոսի սկզբին: Նա դա բացատրել Էր հարեւան Ուկրաինայում տիրող անկայուն իրադրությամբ, բայց ընդգծել Էր, որ Բելառուսը մտադիր չԷ հարեւանից սահմանազատվել պարսպով:
Բելառուսա-ուկրաինական սահմանի երկարությունը կազմում Է 1084 կիլոմետր: