Բորդյուժան Դուշամբեում քննարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստումը
Международные новостиՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնը Դուշամբեում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի նախպատրաստումը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հանդիպմանը նաև քննարկվել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին հսկողության ամրապնդումը:
«Մենք քննարկել ենք սեպտեմբերի 15-ին կայանալիք ՀԱՊԿ-ի անդամ պետություների ղեկավարների հանդիպման օրակարգն ու այս կարևոր միջոցառման նախապատրաստման հարցերը», - ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Նա նաև նշել է, որ քննարկման թեմաներից կարևոր էր Կենտրոնական Ասիայում իրադրությունը՝ հաշվի առնելով Աֆղանստանում դեգրադացվող իրավիճակը: