Գրոհայինները Թուրքիայի 11 մաքսային տեսուչ են առևանգել
Международные новостиԳրոհայինները առևանգել են Թուրքիայի 11 մաքսային տեսուչի և նրանց վարորդին: Այդ մասին կիրակի օրը հայտարարել են թուրք զինվորականները, հաղորդում է РИА Новости-ն:
Առևանգումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Իրանի հետ սահմանին գտնվող Կապիկոյ սահմանային անցակետում: Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությունում գրոհայինները բնորոշվել են որպես «անջատողական ահաբեկչական կազմակերպություն», սակայն հաղորդվում է, որ խոսքը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների մասին է:
Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ մաքսային ծառայության մեկ կին աշխատակիցը և վարորդն ազատ են արձակվել:
Կիրակի օրը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները հարձակում են գործել նաև Դիարբեքիր շրջանում Փանակ գյուղում գտնվող թուրք զինվորականների վրա: Հարձակման հետևանքով մեկ զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են:
Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությունից և հարավարևելյան շրջաններում ոստիկանների սպանությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
Ընդհանուր առմամբ վերջին ամսվա ընթացքում քուրդ զինյալների զոհ են դարձել տասնյակ ոստիկաններ և զինվորականներ: