Աշխարհի ճակատագիրը չի կարող վճռվել մեկ երկրի կողմից. Լավրով
Международные новостиԵրկրորդ աշխարհամարտի դասերը վկայում են միջազգային խնդիրների լուծմանը հավաքական մոտեցման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա»-ի եւ «Ժենմին ժիբաո»-ի համար գրված հոդվածում, որը վերնագրված է՝ «Պ ատմության դասերը եւ նոր բնագծեր»:
Ինչպես նշել է նախարարը, «ներկայիս ոչ դյուրին իրադրության մեջ, որը բնորոշվում է խիստ անկայունությամբ եւ ճգնաժամային երեւույթների խորացմամբ, չպետք է մոռանալ անցյալի դասերը՝ ապագայում խուսափելու անուղղելի սխալներից»: «Աշխարհի ճակատագիրը չի կարող վճռվել որեւէ մեկ պետության կամ երկրների նեղ խմբի կողմից»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հավելել է, որ «Հարավսլավիայի ռմբակոծումները, Իրաքի բռնազավթումը, Լիբիայում տիրող քաոսը, եղբայրասպան պատերազմն Ուկրաինայում ակնհայտորեն վկայում են՝ ինչ ողբերգական հետեւանքների է հանգեցնում այդ այբբենական ճշմարտությունից շեղվելը, ամեն գնով գլոբալ գերիշխանությունը պահպանելու, սեփական կարծիքը, կամքը, արժեքներն այլ պետությունների պատրադրելու ձգտումը»,- հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: