«Գոնի» թայֆունը առնվազն 17 մարդու կյանք Է խլել Ֆիլիպիններում
Международные новостиՖիլիպիններում մոլեգնող «Գոնի» թայֆունի զոհ Է դարձել առնվազն 17 բնակիչ, եւս 14 մարդ անհայտ կորած Է համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին հայտնել Է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհուրդը:
«Այս պահին ընդհանուր առմամբ գրանցված Է թայֆունի հետ կապված 88 միջադեպ, ներառյալ 46 հեղեղում, 10 սողանք, յոթ տոռնադո»,-ասված Է Խորհրդի վերջին ամփոփագրում:
Ժամանակավոր ապաստաններ տարահանված ֆիլիպինցիների թիվը երկուշաբթի գերազանցել Է 72 հազարը: Թայֆունն ամբողջովին ավերել Է 47 տուն եւ վնասել գրեթե հազարը, խախտել Է Էներգամատակարարումը մի քանի բնակավայրերում եւ ճանապարհային հաղորդակցությունը դրանց հետ: Մի շարք մարզերում չեղյալ են հայտարարվել դպրոցական պարապմունքներն ու ավիաչվերթները, կասեցվել Է ծովային հաղորդակցությունը:
«Գոնի» թայֆունից տուժել Է նաեւ Ճապոնիայի Օկինավա հարավային պրեֆեկտուրան: Ինչպես հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը, անցած գիշեր Օկինավա պրեֆեկտուրայի Իսիգակի կղզում քամու ռեկորդային արագություն Է գրանցվել. պոռթկումների պահին այն հասել Է վայրկյանքում 71 մետրի: Հինգ մարդ վնասվածքներ են ստացել ապակիների բեկորներից եւ վայր ընկնելուց: Հաղորդումներ կան շրջված ավտոմեքենաների եւ արմատախիլ եղած ծառերի վերաբերյալ:
Օկինավայի մամուլը հաղորդել Է թայֆունի պատճառով խորտակված երկու նավի մասին: Ճապոնական ավիաընկերությունները 111 չվերթ են չեղյալ հայտարարել Օկինավայի Նահա խոշորագույն քաղաքի օդանավակայանում:
Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել Է, որ օգոստոսի 25-ի առավոտյան թայֆունը կպատուհասի Կյուսու կղզու տարածքը, այն կուղեկցվի փոթորկալի քամիով, տեղատարափ անձրեւներով եւ 9-12 մետրի հասնող ալիքներով, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին: