Չեխիայի փոխվարչապետն առաջարկել է փախստականների համար անմիջապես փակել Շենգենյան գոտին
Международные новостиՉեխիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշն առաջարկել է փախստականների համար փակել Շենգենյան գոտին:
Այդ մասին հայտնում է Novinky.cz-ը:
«Շենգենյան գոտու արտաքին սահմաններն անհրաժեշտ է անմիջապես փակել և պաշտպանել նրա տարածքն անօրեն միգրանտների ալիքից»,- հայտարարել է նա: Անդրեյ Բաբիշի կարծիքով` Մակեդոնիան և Բուլղարիան չեն կարողանում ինքնուրույն զբաղվել փախստականների ալիքով և ՆԱՏՕ-ի կառույցների միջամտության անհրաժեշտություն են զգում` այդ հարցի լուծման գործում:
Նա նաև առաջարկել է Թուրքիայի տարածքում փախստականների համար ստեղծել խոշոր ճամբար և բաժանել երկու մասի` օգնության կարիք ունեցողների և տնտեսական միգրանտների, «ովքեր ձգտում են Եվրոպա, որպեսզի այստեղ համարվեն անգործ և անմիջապես ստանան սոցիալական օժանդակություն»:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան նպատակահարմար է համարում փախստականների գրանցման կենտրոնների ստեղծումն այնպիսի երկրներում, ինչպիսք են Հունաստանն ու Իտալիան, հենց այս տարի: