Լաթաքիայի հյուսիսում 70 ահաբեկիչներ են սպանվել
Международные новостиԼաթաքիայի հյուսիսում ռազմական գործողությունների իրականացման արդյունքում 70 ահաբեկիչներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են նաև ահաբեկիչներին պատկանող թաքստոցներ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` սիրիական օդային ուժերի Իդլիբի հարավ-արևելքում գտնվող Աբու ադ Դուհուր գյուղաքաղաքում ռմբակոծության արդյունքում «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Օդային ուժերը Ջիսր Շուղուրի բնակավայրի հարավում նաև վնասներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների թաքստոցներին ու հավաքատեղիներին: Բացի դրանից, Հոմսում օդային հարվածների հետևանքով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Սիրիական բանակն ավելի քան չորս տարի պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: