ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է Վիրջինիայում լրագրողի և օպերատորի սպանությունը
Международные новостиԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է Վիրջինիայում լրագրողի և օպերատորի սպանությունը:
Միյատովիչը իր ցավակցությունն է հայտնել սպանվածների ընտանիքներին ու գործընկերներին:
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Մոնետա քաղաքում օգոստոսի 26-ի առավոտյան անհայտ անձը սպանել է ուղիղ եթերում աշխատող WDBJ-7 հեռուստատեսության երկու աշխատակցի: Սպանվել են 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերը և 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը: Վնասվել է մեկ այլ` երրորդ անձ: Միյատովիչը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն:
Ըստ ՏԱՍՍ-ի` այժմ ոստիկանական ուժերն ԱՄՆ-ի արևելքի վեց նահանգներ կապող ավտոմայրուղու վրա հետապնդում են կասկածյալին: Վիրջինիայի նահանգապետ Թերի Մաքաուլիֆին հայտնել է, որ, կրակողն, ամենայն հավանականությամբ, WDBJ7-ի նախկին աշխատակից է: