Ոչ մի «Մինսկ-3» չի լինելու. Պորոշենկո
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել Է Մինսկում Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնությունների երրորդ փաթեթի կնքման հնարավորությունը: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կա պայմանավորվածությունների համալիր, որը միայն պետք Է կատարել:
«Ոչ մի «Մինսկ-3 գոյություն չունի եւ գոյություն չի ունենա»: Մենք պայմանավորվածությունների համալիր ունենք, եւ այն հարկավոր Է կատարել»,-ասել Է Պորոշենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, որը օգոստոսի 27-ին տեղի Է ունեցել Բրյուսելում:
Մինչդեռ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Էր, որ Մինսկի համաձայնությունները Ուկրաինային ժամանակ տվեցին ամրապնդելու պաշտպանունակությունը:
«Մինսկի համաձայնագրերը, որքան Էլ որ ոմանք դրանք քննադատեն, մեզ ժամանակ տվեցին Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար: Դրանք օգնեցին թեկուզ եւ մասամբ հաղթահարել ռազմատեխնիկական առումով Ռուսաստանից ակնհայտորեն հետ մնալը»,-ասել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: