Ադրբեջանի բուհեր ընդունված մոտ 1,2 հազար դիմորդներ ուսման վարձի պատճառով չեն գրանցվել
Международные новостиԱդրբեջանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված դիմորդների գրանցման ժամկետն ավարտվում է օգոստոսի 27-ին, ժամը 17: 00-ին:
«Ազադլըգ»-ը հայտնում է, որ ժամկետի ավարտվելուն մի քանի ժամ մնացած` բուհեր ընդունված 1171 դիմորդներ դեռեւս գրանցում չեն անցել:
Թերթը գրում է, թե խմբագրություն դիմած բազմաթիվ դիմորդներ որպես դրա պատճառ նշում են, որ գրանցում չեն անցնում ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: