Եվս մեկ երկիր պատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին
Международные новостиԷստոնիայից հետո Լատվիան ևս հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` 2015-ի սկզբից ի վեր այդ երկրում 300 ապօրինի ներգաղթյալ է բռնվել, հիմնականում` վիետնամցիներ: Նրանք Լատվիա են մուտք գործում Ռուսաստանի տարածքից:
Լատվիայի արտգործնախարար Ռիխարդ Կոզլովսկիսը հայտնել է, որ այդ պատճառով էլ Ռուսաստանի հետ սահմանի որոշ հատվածներում պատ կկառուցվի: Նա ասել է, որ վիետնամցիները Ռուսաստանից ԵՄ-ի երկրներ են փախչում Ռուսաստանում ստեղծված տնտեսական ծանր կացության բերումով:
Ավելի վաղ Էստոնիան հայտնել էլ, որ ավելի քան 2,5 մ բարձրությամբ պատնեշ է կառուցելու Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի առնվազն 2/3-րդ-ում: