ԱՄԷ-ում նշում են կանանց տոնը
Международные новостиԱրաբական Միացյալ Էմիրություններում առաջին անգամ օգոստոսի 28-ին նշում են Էմիրությունների կանանց օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Շեյխուհի Ֆատիմա բն Մուբարաքը հայտարարել է, որ այս տարի տոնը կնվիրվի զինվորական ծառայության մեջ գտնվող կանանց, ովքեր հրաժարվել են հարմարավետությունից ու շքեղությունից, որպեսզի ազգի անվտանգության պատասխանատվությունն իրենց ուսերին վերցնեն: Տոնական միջոցառումների շրջանակում նախատեսվում է մեծարել այն մայրերին, ովքեր զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում:
Բն Մուբարաքը կոչ է արելի Էմիրությունների կանանց պահպանել այն, ինչին արդեն հասել են և ջանքեր գործադրել հետագայում ավելի մեծ առաջընթացի հասնելու համար:
Աղբյուրի տեղեկացմամբ` ԱՄԷ-ում նման տոն են սահմանել, որպեսզի գնահատվի կանանց դերը երկրի զարգամցան հարցում: